Թրամփը հույս ունի կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ

21:13, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ-ի հետ պայքարել «Իսլամական պետության» դեմ: «Ռուսաստանը կարող է օգնել մեզ պայքարել ԻՊ-ի հետ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նյու-Յորքում հրավիրված ասուլիսում ասել է Թրամփը:

«Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, դա կոչվում է առավելություն»,- ավելացրել է նա:

Միաժամանակ, նա հայտարարել է, որ նույնպես կարող է կոշտ լինել Ռուսաստանի նկատմամբ: «Ո՞վ է հավատում, որ Քլիթոնը կոշտ է եղել է Պուտինի նկատմամբ, քան Թրամփը»,- ասել է ԱՄՆ ընտրված նախագահը:

«Ես չգիտեմ, կկարողանամ կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ, սակայն դրա հույսն ունեմ»,- եզրափակել է Թրամփը:   


© 2009 ARMENPRESS.am