Վայքի, Մարալիկի և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է

21:04, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 19:30-ի դրությամբ, Վայքի և Մարալիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ:

Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին   նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



© 2009 ARMENPRESS.am