Ես կդառնամ աշխատատեղերի մեծագույն ստեղծող. Թրամփ

20:49, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել առավելագույնը հնարավոր մեծ թվով աշխատատեղեր երկրի նախագահի պաշտոնում:  

«Շատերն ինձ ասել են, որ ես կդառնամ մեծագույն աշխատատեղեր ստեղծող, ում երբևէ Աստված ստեղծել է»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ուղիղ եթերում իր ասուլիսում հայտարարել է Թրամփը:   

Նյու-Յորքում ընթանում է ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի մամուլի ասուլիսը:

 


© 2009 ARMENPRESS.am