Դեկտեմբերին սակագների 5,9 տոկոս հավելաճ է արձանագրվել հանգստի կազմակերպման ծառայությունում

20:30, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, սակագնային փոփոխությունը մեծապես պայմանավորվել է հանրային սննդի՝0.2%, իրավական ու բանկային՝ 2.2%, հանգստի կազմակերպման՝ 5.9%, ծառայությունների սակագների հավելաճով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մշակույթի ոլորտի և տրանսպորտի ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0.9% և 0.3% նվազում, իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.3% հավելաճ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.3%-ով:


© 2009 ARMENPRESS.am