Նախորդ տարվա դեկտեմբերին բենզինի գները նվազել են 4,1 տոկոսով

20:08, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը հանրապետությունում նվազել է 4.1% և 1.2%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 18.7% և 22.4%-ով:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.9%-ով:


© 2009 ARMENPRESS.am