Արփինե Հովհաննիսյանը եռօրյա այցով կմեկնի Ֆրանսիա

19:05, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը 2017 թվականի հունվարի 15-17-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

ՀՀ արդարադատության նախարարը Ստրասբուրգում կմասնակցի «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. Ձեռքբերումներ և ապագա հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: 


© 2009 ARMENPRESS.am