Կարեն Կարապետյանն ունի նոր խորհրդական

17:43, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մհեր Տերտերյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Մհեր Տերտերյանը Ղազախստանի Ակտոբե քաղաքի «Ուրարտու» մշակութային կենտրոնի փոխնախագահն է, զբաղվում է գործարարությամբ:


© 2009 ARMENPRESS.am