Գերմանիայում 2016 թվականին կրկնակի պակաս փախստականներ են գրանցվել, քան մեկ տարի առաջ

17:37, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ընդամենը շուրջ 280 հազար փախստականներ են գրանցվել 2016 թվականին, ինչը գրեթե կրկնակի պակաս Է, քան 2015 թվականին (890 հազար մարդ): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հունվարի 11-ին ներկայացրել Է երկրի ներքին գործերի նախարարությունը: 
«Դա ցույց Է տալիս, որ այն միջոցները, որոնք կառավարությունը եւ ԵՄ-ն ձեռնարկում են, աշխատում են»,-հայտարարել նախարարության ղեկավար Թոմաս դե Մեզիերը, որի խոսքը մեջբերել Է DPA գործակալությունը: Նրա խոսքով՝ գերմանական միգրացիոն ծառայություններին հաջողվել Է «կարգավորել միգրանտների հոսքը»: 
Դրա հետ մեկտեղ ապաստան տրամադրելու խնդրագրերի թիվը, ընդհակառակը, ավելացել Է. 2016 թվականին ստացվել Է 745,5 հազար խնդրագիր, ինչը 268,8 հազարով ավելի Է, քան 2015 թվականին: Ամենաշատ խնդրագրերն ստացվում են Սիրիայի, Աֆղանստանի, Իրաքի, Ալբանիայի եւ Էրիթրեայի քաղաքացիներից, հաաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am