Ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք այսուհետ ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան

17:18, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև ազատազրկման դատապարտված անձինք, ովքեր չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Եթե նախկինում ազատազրկման դատապարտված անձինք չէին մասնակցում ընտրություններին, ապա հիմա նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների հիման վրա ազատազրկման դատապարտված որոշ անձանց համար սահմանվել է ընտրություններին մասնակցելու հնարավորություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մուկուչյանը:

Նա մանրամասնեց, որ նոր կանոնակարգման համաձայն ընտրություններին մասնակցելու իրավունք կունենան ազատազրկված այն անձինք, ովքեր չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ: Մուկուչյանը հիշեցրեց, որ մինչ այդ ազատազրկման դատապարտված որևէ անձ ընտրություններին մասնակցելու իրավունք չուներ:


© 2009 ARMENPRESS.am