Թրամփի վարկանիշն ընկել է ընտրություններից հետո մինչեւ նվազագույն նշագիծ

17:11, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն զգալիորեն իջել Է պետության ղեկավարի՝ 2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է The Independent-ը, վկայակոչելով այն հարցումը, որն անցկացվել Է Քվինիփեքսի համալսարանին առընթեր հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից:  

Ինչպես նշվում Է, այժմ Թրամփի գործողություններին հավանություն Է տալիս բնակչության 37 տոկոսը: Սա զգալի անկում Է նոյեմբերի վերջի 44 տոկոսի համեմատությամբ: Ամերիկացիների մեծամասնությունը (51 տոկոսը) դժգոհ Է ընտրված նախագահից:
Հանրապետականին ավելի ու ավելի հոռետեսորեն են գնահատում նաեւ արտասահմանում: Եթե նոյեմբերին 59 տոկոսը կարծում Էր, թե Թրամփի օրոք ԱՄՆ-ի վիճակը կբարելավվի, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում Է 52 տոկոս:
Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 34 տոկոսը (41 տոկոսի համեմատությամբ) այն համոզմունքն ունի, որ նա ավելի լավ նախագահ կլինի, քան Բարաք Օբաման: 
Իսկ առայժմ Թրամփի վարկանիշն ավելի բարձր Է, քան ընտրություններից անմիջապես առաջ. այն ժամանակ Թրամփի վարկանիշը կազմում Էր 34 տոկոս:

 

Լուսանկարը` AFP


© 2009 ARMENPRESS.am