Երևանում դանակահարության հետևանքով քաղաքացի է մահացել

16:52, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վարդանանց փողոցում հունվարի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացիներից մեկը տեղում մահացել է, մյուսը` տեղափոխվել է հիվանդանոց:  Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



© 2009 ARMENPRESS.am