Լեհաստան են ժամանել 300 ամերիկացի զինվորականներ

16:49, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 11-ին մոտավորապես 300 ամերիկացի զինվորականներից բաղկացած խումբ Է ժամանել Լեհաստան՝ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման՝ դաշինքի կողմից հավանության արժանացած պլանի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE գործակալությունը:    
Գերմանիայից մեկնած զինվորականներով ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Լեհաստանի Պոզնան քաղաքում: Այսպիսով, ներկայում Լեհաստանի տարածքում Է գտնվում արդեն շուրջ 1,3 հազար զինվորական ԱՄՆ-ից:  
Գործակալության տվյալներով՝ հունվարի ընթացքում կշարունակեն Լեհաստան ժամանել ՆԱՏՕ-ի օգնական ուժերը: Այդ զորքերը կանցկացնեն մի շարք զինավարժանքներ, ինչից հետո դրանք կտեղաբաշխվեն մի քանի երկրներում՝ Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ Մերձբալթիկայի երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am