Prada-ն մոդելներին թողել է ամայի լողափին

16:41, 11 Հունվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Prada իտալական նորաձեւության տունը ներկայացրել Է տեսանյութ, որը նվիրված Է հագուստի եւ աքսեսուարների նոր հավաքածուի թողարկմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Հոլովակը հրապարակվել Է YouTube-ում: Կարճամետրաժ ֆիլմի գործողությունը ծավալվում Է մի քանի վայրում՝ բարձրահարկ շենքի տանիքին, գրասենյակում եւ ամայի լողափում: Գլխավոր գաղափարն ստեղծագործական սահմանափակումներից ազատվելն Է: 
Prada-ն իտալական ընկերություն Է, որը մասնագիտանում Է նորաձեւ հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրության բնագավառում: Այն հիմնադրվել Է Միլանում 1913 թվականին: 2015 թվականի հունվարի տվյալներով՝ Prada-ն ունի 594 խանութ:


© 2009 ARMENPRESS.am