Բրիտանացի գիտնականներն ատամն առանց պլոմբների բուժելու միջոց են գտել

16:09, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները համոզված են, որ ատամներին կարելի Է ստիպել ինքնուրույն վերականգնել վնասվածքները, եւ այդ կերպ վերջ դնել պլոմբներ օգտագործելուն:
Լոնդոնի Թագավորական քոլեջի թիմը պարզել Է, որ Tideglusib քիմիական նյութը կարող Է ատամի միջուկի բջիջներին ստիպել բուժել մկների ատամներում գոյացած ոչ մեծ անցքերը: 
Science Reports-ում հրապարակված հետազոտության մեջ ասվում Է, որ այս մեթոդը կհանգեցնի «ամբողջական եւ արդյունավետ բնական վերականգնման»: 
Tideglusib պատրաստուկը մեծացնում Է ատամի միջուկի ցողունային բջիջների ակտիվությունը, ինչը թույլ Է տալիս վերականգնել մկների ատամների 0,13 միլիմետր տրամագծով անցքերը, պատմել են գիտնականները:   
Պատրաստուկով ներծծված կենսալուծվող սպունգը տեղադրվում Է ատամի վնասված մասում, իսկ վերեւից պաշտպանիչ շերտածածկույթ Է դրվում: Սպունգի քայքայմանը զուգընթաց դրան փոխարինում Է ատամոսկրը, եւ ատամը բուժվում Է:  
Ներկայում գիտնականներն ուսումնասիրում են՝ կարելի Է արդյոք այս նույն ձեւով վերականգնել ատամների ավելի խոշոր վնասվածքները:


© 2009 ARMENPRESS.am