Տոներին համայնքային թանգարանները շատ այցելուներ են ունեցել տարբեր երկրներից

14:27, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ  ծննդյան տոներին համայնքային թանգարաններն ունեցել են շուրջ 300 այցելու, որոնց գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Չինաստանից, ինչպես նաև ԵՄ և ԱՊՀ երկրներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Նոր տարին Երևանում-2017» միջոցառումների ծրագրի շրջանակում այս տարի առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններից Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական և Ժամանակակից արվեստի թանգարանները հունվարի 2-5-ը բաց են եղել մայրաքաղաք այցելած հյուրերի և տոնը Երևանում նշող համաքաղաքացիների համար: Աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ նշված օրերին նշված ժամանակահատվածում համայնքային թանգարանները հյուրընկալել են նաև սահմանամերձ գյուղերի դպրոցականների:


© 2009 ARMENPRESS.am