Կրեմլը նախազգուշացրել Է, որ ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցները կհարվածեն գլոբալ տնտեսությանը

14:26, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ ամերիկացի մի խումբ սենատորների կողմից առաջարկվող հակառուսական նոր պատժամիջոցները կարող են կորուստներ պատճառել գլոբալ տնտեսությանը, մասնավորապես, Էներգաշուկային, մինչդեռ Ռուսաստանի Էներգետիկական սեկտորը կգտնի հնարավոր վնասը փոխհատուցելու եղանակներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Անտարակույս, կցանկանայինք հուսալ, որ ողջամտությունը կհաղթանակի եւ, այնուամենայնիվ, կհաջողվի դուրս գալ պատժիչ հռետորաբանությունից»,-ընդգծել Է Պեսկովը:
Նրա խոսքով՝ նման որոշումները «հավելյալ վնաս կհասցնեն ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ գլոբալ տնտեսությանը, գլոբալ Էներգաշուկային»: «Որոշակի բացասական հետեւանքներ են հնարավոր նաեւ մեր երկրի համար»,-հավելել Է Պեսկովը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ամերիկացի մի խումբ սենատորներ, որոնց թվում են դեմոկրատ Բեն Քարդինը, հանրապետական Ջոն Մակքեյնը եւ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը, հունվարի 10-ին Սենատի քննարկմանն են ներկայացրել օրինագիծ ենթադրյալ կիբեռգրոհների պատճառով Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին:
«Մենք ցանկանում ենք այսօր հայտարարել, որ ներկայացնում ենք համապատասխան օրինագիծ, որը լրացուցիչ պատժամիջոցներ Է նախատեսում ՌԴ-ի նկատմամբ»,- լրագրողներին ասել Է սենատոր Քարդինը: Նրա խոսքով՝ «մեր դեմ գրոհել են»: «Եվ մեր դեմ գրոհել Է Ռուսաստանը»,- հայտարարել Է Քարդինը: Նա ընդգծել Է, որ «հետախուզության հունվարի 6-ի զեկույցը պարզորոշ վկայում Է, որ գրոհը ղեկավարել Է նախագահ Պուտինը, եւ որ այն ուղղված Է եղել մեր ընտրական համակարգի նկատմամբ վստահության խաթարմանը»: 
Քարդինը հավելել Է, որ պատժամիջոցները կվերաբերեն Էներգետիկական հատվածին եւ սուվերեն պարտքի ոլորտին: «Դրանք (պատժամիջոցները) կկիրառվեն Էներգետիկական հատվածում, ինչպես նաեւ ուղղորդված են նրանց դեմ, ովքեր ներքաշվել են ռուսաստանյան ակտիվների մասնավորեցման գործում»,- ասել Է նա:  
Բացի դրանից, պարզաբանել Է սենատորը, պատժամիջոցներ կսահմանվեն կոնկրետ մարդկանց նկատմամբ, որոնց, մասնավորապես, կարգելվի ԱՄՆ մուտքը, ինչպես նաեւ նրանց կարգելվի օգտագործել երկրի բանկային համակարգը:


© 2009 ARMENPRESS.am