Նիդեռլանդներն աշխարհում առաջին երկիրն Է, որտեղ բոլոր գնացքները սնուցվում են հողմակայաններից

13:22, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդներում բոլոր գնացքները, սկսած 2017 թվականի հունվարի 1-ից, լիովին անցել են Էլեկտրամատակարարման, որն արտադրվում Է քամու ուժով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդների հիմնական երկաթուղային փոխադրողին՝ NS-ին: 
Ընկերությունում նշել են, որ Նիդեռլանդները դարձել Է աշխարհում առաջին երկիրը, որտեղ բոլոր գնացքներն անցել են հողմային Էներգիայի: Ըստ որում անցումը տեղի Է ունեցել մեկ տարի շուտ, քան պլանավորված Էր:
NS-ի տվյալների համաձայն՝ մեկ ժամ աշխատող հողմագեներատորը կարող Է մեկ գնացքին Էներգիա մատակարարել 200 կիլոմետր ուղու համար: Ընկերությունն օրական սպասարկում Է շուրջ 5,5 հազար ուղեւորություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am