«Գազպրոմ»-ը նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին Հայաստան ռուսական գազի տարանցման վերաբերյալ

12:09, 11 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ»-ը Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց վճարման նոր պայմաններ Է առաջարկել Վրաստանին, մանրամասնությունները հայտնի կդառնան, երբ հարցը կքննարկվի կառավարության նիստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Վրաստանի Էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն, որը հունվարի 10-ին «Գազպրոմ-Էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումն Է անցկացրել ռուսական գազի տարանցման հարցի շուրջ: Դա երրորդ հանդիպումն Էր վերջին ամսվա ընթացքում:
««Գազպրոմ»-ի կողմից արվել Է հետաքրքիր առաջարկություն: Նաեւ ցանկանում եմ ասել, որ դա վերջին առաջարկությունն Է: Հիմնական խոսակցությունը ծավալվել Է ֆինանսական վճարման անցնելու շուրջ»,-ասել Է Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Նա նշել Է, որ ավելի վաղ «Գազպրոմ»-ի հետ կայացած մի քանի հանդիպումներն անարդյունք Էին, քանի որ կողմերի դիրքորոշումները միանգամայն տարբեր Էին: Կալաձեն հետաքրքրական Է որակել ռուսական ընկերության վերջին առաջարկությունը: «Կարծում եմ դա հետաքրքիր Է: Այն կքննարկենք կառավարությունում եւ համապատասխան որոշում կընդունենք»,-ասել Է Կալաձեն: 
«Գազպրոմ-Էքսպորտ»-ի հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը, որը վերաբերում Է Հայաստան բնական գազի տարանցմանը, լրացել Է հունվարի 1-ին:
Վրաստանը որպես գազի տարանցման դիմաց վճար ստանում Է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդահուր ծավալի 10 տոկոսը: Փաստաթուղթը ձեւակերպվել Է 2016 թվականի ապրիլին՝ վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երեք ամիս անց: Բանակցությունները ձգձգվել Էին այն պատճառով, որ «Գազպրոմ»-ը պնդում Է տարանցման դիմաց վճարել ոչ թե գազով, այլ փողով:
Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007 թվականից. հանրապետությանը գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն Է, որը 2016 թվականի մարտի սկզբին համաձայնել Է ավելացնել մատակարարումների ծավալը:

 


© 2009 ARMENPRESS.am