Ֆրանսիայում ազատ են արձակել Քարդաշյանի գործով չորս կասկածյալների, այդ թվում՝ վարորդին

11:33, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 10-ի երեկոյան ազատ Է արձակել չորս կասկածյալների, որոնք ձերբակալվել Էին Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման հետաքննության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Europe 1 ռադիոկայանը:
Նշվում Է, որ ազատվածներից մեկը Քարդաշյանի վարորդն Է, որը նրան քաղաքում սպասարկում Էր հոկտեմբերին Նորաձեւության շաբաթին նրա ժամանման ընթացքում: Բոլոր չորսին Էլ մեղադրանքներ չեն առաջադրվել: 
Ռադիոկայանի տվյալներով՝ ընդամենը հունվարի 9-ին ձերբակալվել Էր 17 կասկածյալ, ներկայում մնացած ձերբակալվածները հարցաքննվում են:
Ավելի վաղ տեղեկացվել Էր որ հունվարի 9-ին Ֆրանսիայի ոստիկանությունը 15 մարդու Է ձերբակալել Քարդաշյանի կողոպտման գործով: RTL ռադիոկայանի տվյալներով՝ կալանավորվածները հարձակման անմիջական մասնակիցներն են: Հարձակման ենթադրվող կազմակերպիչը ալժիրցի Է: Ելուզակախմբի մեջ եղել են նաեւ երեք կանայք, իսկ դրա մասնակիցներից ամենատարեցը 72 տարեկան Է: 
2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանական համազգեստով եւ դիմակավորված մի քանի տղամարդ ներխուժել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի այն համարը, որտեղ հանգրվանել Էր Քարդաշյանը: Նրանք 35-ամյա ֆոտոմոդելին սպառնացել են հրազենով, բայց նրան չեն վնասել: Վերցնելով Քարդաշյանի անձնական զարդերը՝ հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ: Հանդուգն կողոպուտը ռեալիթի շոուի աստղին ստիպել Է վերադառնալ ԱՄՆ եւ վարձել առնվազն 20 թիկնապահների:
Ըստ որոշ տվյալների, հափշտակված զարդերի արժեքը կազմել Է շուրջ 10 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am