Լեոնիդ Ագուտինի երևանյան համերգին հին և նոր երգեր կհնչեն

16:52, 10 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը մարտի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա համերգային ծրագրով: «Վաղուց էինք մտածել Լեոնիդ Ագուտինի համերգն իրականացնել Հայաստանում, քանի որ նա մեր երկրում սիրված է: Երևանում կայանալիք համերգին կհնչեն Ագուտինի և՛ հին, և՛ նոր երգերը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Prime concert» ընկերության տնօրեն Էդգար Հոկտանյանը:

Երգիչը  հանդես կգա «էսպերանտո» երաժշտական խմբի հետ:

Համերգի կազմակերպիչներն են Mezzo production և Prime Concert ընկերությունները:


© 2009 ARMENPRESS.am