«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակն արդեն համացանցում է

16:01, 10 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակն արդեն համացանցում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երգի երաժշտությունը գրել է Արթուր Գրիգորյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երգը կատարում է Ռազմիկ Ամյանը: Երգի գործիքավորումն իրականացրել է KarenSevak production-ը:

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը մերօրյա իրականության, արցախյան պատերազմի, հայի երազանքների և առհասարակ հայ մարդու մասին է: Առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվել է ապրիլյան քառօրյա պատերազմը, որը դրդել է պրոդյուսերներին և ռեժիսորին մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին:

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» կինոնկարը «Կյանք ու կռիվ»-ի շարունակությունն է: Կինոժապավենում սիրված հերոսները ներկայացված են 25 տարի անց: Երիտասարդ սերնդի դերասաններին փոխարինել են իրենց ավագ գործընկերները:
Կինոնկարը շուտով էկրաններ կբարձրանա:


© 2009 ARMENPRESS.am