ԱՄՆ-ում պատրաստել են աշխարհում ամենաերկար պաղպաղակը

14:41, 10 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նեշվիլ ավանում (Միչիգանի նահանգ) հաստատված Moo-ville Creamery ընկերությունը պատրաստել Է ամենաերկար սանդեյը (պաղպաղակից պատրաստված աղանդեր) եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը:
Ռեկորդային աղանդերը հասնում Է 1110 մետրի: Դրա համար օգտագործել են ավելի քան 3200 լիտր պաղպաղակ, շուրջ 360 լիտր շոկոլադի օշարակ, 172 բանկա հարած սերուցք եւ 7200 հատիկ բալ, գրում Է Muskegon Chronicle թերթը: Քաղցրավենիքը մեկուկես օրում պատրաստել են շուրջ 250 կամավորներ:

© 2009 ARMENPRESS.am