Ուկրաինայում շատ բան է արվում հայկական պատմական ժառանգության պահպանման համար. Հայկ Ավանեսյան

13:58, 9 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ինքնության եւ պատմամշակութային ժառանգության պահպանումը հայ համայնքի գերակայությունն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, AnalitikaUA.net-ում հրապարակված մեկնաբանության մեջ նշել Է հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը: 
Անդրադառնալով հասարակական նոր նախաձեռնություններին՝ նա հատկապես կարեւորել Է «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի կողմից անցկացվող միջոցառումները: Հայկ Ավանեսյանի խոսքով՝ դա կոնկրետ փոխգործակցության հավելյալ հնարավորություն Է: 
«Մասնակիցները ոչ միայն հանգամանորեն տեղեկանում են Ուկրաինայի հայերի միության կողմից արված մեծ աշխատանքի եւ նոր նախաձեռնությունների մասին, այլեւ ընդհանուր գործին մասնակցելու հնարավորություն են ստանում:
Ինձ հաճելի Է մասնակցել Հարթակի նիստերին, ես այն համարում եմ կարեւոր եւ գործուն ձեւաչափ, որտեղ տարբեր ոլորտներում աշխատող մեր հայրենակիցները կարող են հավաքվել եւ քննարկել հետաքրքրող բազմաթիվ հարցեր, ծրագրեր եւ միջոցառումներ»,-նշել Է Ավանեսյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակը հասարակական նախաձեռնություն Է, որտեղ հավաքվում են հայ համայնքի հայտնի ներկայացուցիչները եւ քննարկում հրատապ հարցեր: Նիստերն անցկացվում են Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով զբաղվող կոմիտեի հետ համատեղ:

 


© 2009 ARMENPRESS.am