Գեղարքունիքի մարզում 2017 թվականի առաջին 4 օրերին ծնվել է 35 երեխա

19:01, 5 Հունվար, 2017

ԳԱՎԱՌ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2017 թվականի առաջին 4 օրերի ընթացքում լույս աշխարհ է եկել 35 երեխա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններից, 14 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 9 երեխաª Գավառի բժշկական կենտրոնում, 6 երեխաª Վարդենիսի հիվանդանոցում, 3 երեխաª Սեւանի բժշկական կենտրոնում, 3 երեխաª Ճամբարակի առողջության կենտրոնում:

Ամանորին 4 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 2-ըª Վարդենիսի հիվանդանոցում,  1-ըª Ճամբարակի առողջության կենտրոնում, 1-ըª Սեւանի բժշկական կենտրոնում:


© 2009 ARMENPRESS.am