Հրապարակվել է նոր iPhone-ի առանձնահատկությունը

12:00, 28 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone-ի նոր մոդելը, որը թողարկվելու Է 2017 թվականին, կարող Է ստանալ կրկնակի խցիկի միանգամայն նոր մոդուլ՝ սենսորների ուղղահայաց դիրքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Macotakara պորտալը՝ հղում անելով համալրող մասերի թայվանյան մատակարարին: 

Խցիկի նոր տարբերակից բացի, աղբյուրը պատմել Է այն մասին, որ դեւայսը կստանա iPhone 7s անվանումը, թեեւ ենթադրվում Է, որ անվանման մեջ կնշվի «8» թիվը: Սակայն սմարթֆոնի եւ խցիկի բնութագրերը դեռեւս հաստատված չեն: 
Նաեւ հաստատվել Է այն լուրը, որ մտադրություն կա թողարկել սմարթֆոնի երեք տարբերակ: Բացի 4,7 եւ 5,5 դյույմ անկյունագծով սովորական վերափոխակներից, ընկերությունը 5-դյույմանոց սարք Է պատրաստում: Այդպիսի Էկրանով սմարթֆոնը կունենա նույն այն բնութագրերը, ինչպես եւ մյուս երկու հեռախոսները: 
Նոյեմբերի վերջին հաղորդվել Էր, որ Apple ընկերությունը LG Innotek-ի համատեղ նոր խցիկ Է մշակում iPhone 8-ի համար:

© 2009 ARMENPRESS.am