Ուկրաինական Բերեժանի հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցին հանձնվել է Հայ առաքելական եկեղեցուն

19:50, 27 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցական համալիրն ուկրաինական Բերեժան պատմաճարտարապետական արգելոցի կողմից տրամադրվել է Տեռնոպոլի հայ հոգևոր համայնքին՝  Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանն այս իրադարձությունն անվանել է պատմական և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր նպաստել են եկեղեցու փոխանցմանը: Շատվորյանի խոսքով՝ հայ համայնքի համար կարևոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ, և իրենք հպարտանում են Ուկրաինայի հայ համայնքի հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ: «Մենք կանենք հնարավորը՝ պահպանելու և մասայականացնելու պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգությունը»,- ասել է Շատվորյանը:  

Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին կառուցվել է 1764 թվականին՝ ավելի հին հայկական փայտե եկեղեցու տեղում:


© 2009 ARMENPRESS.am