Վախճանվել է բրիտանացի երաժիշտ Ջորջ Մայքլը

10:36, 26 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 54-րդ տարում մահացել Է բրիտանացի երաժիշտ Ջորջ Մայքլը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է նրա հրատարակիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Նրա խոսքով՝ երգիչը խաղաղ հանգչել Է Անգլիայի Օքսֆորդշիրի կոմսությունում գտնվող իր տանը:

Երաժշտի մահը հաստատել Է նաեւ տեղի ոստիկանությունը: Մահվան պատճառը ոչ հրատարակիչը, ոչ Էլ ոստիկանները չեն հայտնում: Միայն հայտնի Է, որ ոստիկանությունը կասկածելի ոչ մի հանգամանք չի հայտնաբերել:

2011 թվականին Ջորջ Մայքլը ծանր թոքաբորբ Էր տարել: Նշվում Էր, որ այն ժամանակ նա կյանքի ու մահվան սահմանագծին Էր: Սակայն նույն տարի ավելի ուշ երաժիշտը հայտարարեց լիակատար ապաքինման մասին:  

Ջորջ Մայքլը ծնվել Է 1963 թվականին Լոնդոնում: Իր երաժշտական կարիերան նա սկսել Է 1980-ական թվականներին Wham դուետի կազմում, իսկ խմբի տրոհումից հետո մենակատարի կարիերա Է սկսել: Ընդամենը երաժիշտը թողարկել Է վեց անհատական ալբոմ:

Իր կարիերայի ընթացքում Ջորջ Մայքլն ստացել Է բազմաթիվ երաժշտական մրցանակներ, այդ թվում՝ երեք «Գրեմմի» եւ MTV-ի հինգ մրցանակ: Նրա վերջին ալբոմը՝ Symphonica-ն, թողարկվել Է 2014 թվականին:


© 2009 ARMENPRESS.am