Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչ է սպանվել

16:54, 24 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սպանվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության  Անկարայի նահանգի Չանկայա շրջանի տեղական գերասենյակի փոխնախագահ Յըլմազ Բուլթունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Տեղեկությունների համաձայն` տունդարձի ճանապարհին 4 զինված անձինք մեքենայից կրակ են բացել Բուլթունի ուղղությամբ, ինչի արդյունքում նա, տեղափոխվելով  հիվանդանոց, մահացել է:

Մարդասպանները դեռեւս չեն բացահայտվել:

Սպանության հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննություն է ընթանում:


© 2009 ARMENPRESS.am