Nintendo-ն կարող է սկսել տարեկան երեք մոբիլ խաղ թողարկել

13:42, 24 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nintendo ընկերությունը կարող է սկսել տարեկան երեք մոբիլ խաղ թողարկելու գործընթաց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Verge-ն, այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Տացումի Կիմիսիման` ավելացնելով, որ դիտարկվում է տարեկան 2-3 խաղ թողարկելու գործընթացը սկսել 2017 թվականից:

Հաջորդ տարի արդեն իսկ նախատեսված է թողարկել  Animal Crossing և Fire Emblem, ինչպես նաև  Android տարբերակով Super Mario Run մոբիլ խաղերը (ներկա դրությամբ այդ խաղը հասանելի է iOS-ի համար):

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ iOS-ի համար Super Mario Run-ը թողարկվել է դեկտեմբերի 15-ից` 151 երկրում: Sensor Tower-ի տեղեկություններով՝ չորս օրվա ընթացքում այն ներբեռնել են 25 հազար անգամ: Համախառն հասույթը գնահատվում է 21 մլն դոլար:  


© 2009 ARMENPRESS.am