Թուրքիայում ձերբակալվել են 3 քուրդ գավառապետեր

21:48, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը այս անգամ Քրդստանի բանվորական կուսակցության(PKK)  անդամներին բացահայտելու նպատակով հետախուզական գործողություններ է իրականացրել քրդաբնակ Հաքքարի նահանգի ինքնակառավարման մարմիններում :

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com-ը:

Հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 8 մարդ, որոնց մեջ են Յուքսեքովա, Շեմդինլի եւ Չուքուրջա գավառների գավառապետերը:

Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի Յուքսեքովա շրջանում ձերբակալվել էր Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) պարագլուխներից մեկը համարվող Շերհենք Այբարը:

PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ ազատազրկման էր ենթարկել Մարմարա ծովի Իմրալի բանտում:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց  հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK)  զինված պայքարը վերսկսել է :


© 2009 ARMENPRESS.am