ԼՂ հարցով հանդիպմանը չեն մասնակցել համանախագահ երկրների ԱԳ նախարարները. Քերին պետք է շուտ մեկներ Համբուրգից

18:43, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համբուրգում կայացած ԵԱՀԿ մասնակից երկրների նախարարական գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը չի կայացել այդ ձևաչափով, քանի որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պետք է ավելի վաղ մեկներ Համբուրգից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հանդիպումը կայացավ համանախագահող երկրների դեսպանների` Պոպովի, Ուորլիքի և ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Հանդիպումն ինքնին կարևոր էր, քանի որ վերջին անգամ հանդիպել էինք Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Դա հուլիս ամսին էր, այդպիսի հանդիպման կազմակերպումն ինքնին կարևոր է»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


© 2009 ARMENPRESS.am