Տեսահոլովակով ցուցադրել են Մարսի խոշորագույն հովիտը

17:08, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) ներկայացրել Է տեսահոլովակ, որտեղ ցուցադրված Է Mawrth Vallis-ը՝ Մարսի  խոշորագույն հովիտներից մեկը՝ 600 կիլոմետր երկարությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հովտի խորությունը տեղ-տեղ հասնում Է երկու կիլոմետրի: Համարվում Է, որ այն գոյացել Է ջրի հոսքերից, որոնք մի ժամանակ գոյություն են ունեցել մակերեւույթին: Անիմացիան ստեղծվել Է այն լուսանկարների հիման վրա, որոնք կատարել Է «Մարս-Էքսպրես» միջմոլորակային ավտոմատ կայանը:

Տեսահոլովակում նաեւ կարելի Է տեսնել խառնարաններով ծածկված սարավանդ՝ տարբեր գույնի ապարներով: Ամենաբաց գույնի ապարներն առաջացել են կավային միներալներից, որոնք կոչվում են ֆիլոսիլիկատներ: Դրանցում եղած ջրապարունակ բյուրեղները, հնարավոր Է, ապագայում գիտնականներին օգնեն իմանալու, թե մի ժամանակ Մարսի վրա եղել են արդյոք կյանքի գոյության համապատասխան պայմաններ:


© 2009 ARMENPRESS.am