Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը զրկվել է օլիմպիական մեդալից

16:19, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն բռնցքամարտիկ Միշա Ալոյանը զրկվել է արծաթե մեդալից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է TASS-ը: Նման որոշում կայացրել է սպորտային վճռաբեկ դատարանը: Ալոյանից վերցված արյան անալիզի մեջ հայտնաբերվել է տաումինոգեպտան, որը լինում է մրսածության դեմ քթի կաթիլներում: Ըստ ամենայնի, Ալոյանը դեղամիջոցն օգտագործելուց առաջ պարտավոր էր զգուշացնել հակադոպինգային միջազգային կազմակերպությանը:


© 2009 ARMENPRESS.am