Մխիթարյանը հավատում է՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դեռ կարող է պայքարել չեմպիոնության համար

15:13, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով` «Կարմիր սատանաները» կարող են պայքարել Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար:

«Երբեք մի ասա երբեք: Հիշում եմ, որ մի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 8 միավորով առաջ էր «Մանչեսթեր Սիթի»-ից, սակայն զիջեց վերջում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պետք են միայն հաղթանակներ: Պետք է վերջ տանք ոչ-ոքի խաղալուն: Ամեն մի հանդիպում իր կարևորությունն ունի: Կարող ես պարտվել հետնապահին և հաղթել առաջատարին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մխիթարյանը:

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու գնդակի առավելությամբ հաղթեց «Զարյա»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:


© 2009 ARMENPRESS.am