Դեւիդ Քեմերոնը եվրոյի կործանում է կանխագուշակել

15:07, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը մտահոգություն Է հայտնել եվրոպական միասնական արժույթի հնարավոր կրախի կապակցությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է ԱՄՆ-ի ԴեՊո (DePauw University, Ինդիանայի նահանգ) համալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպմանը:

«Չգիտեմ, թե այն դեռ որքան կձգի»,- նախկին վարչապետի խոսքից մեջբերում Է անում բրիտանական The Daily Mail տաբլոիդը: 

Քեմերոնի խոսքով՝ եվրոյի գոտուն ապագայում Էլ ավելի շատ խնդիրներ են սպասում: Բրիտանացին ընդգծել Է, որ եվրոն «չի գործում այնպես, ինչպես նախապես պլանավորվել Էր»:  

«Շատ երկրներ տասնամյակներով չեն տեսել այն աճը, որը կարող Էր լինել: Նրանք ունեն միասնական (եվրոգոտու բոլոր երկրների հետ – խմբ.) արժույթ, բայց չկան միասնական հարկային եւ ֆիսկալ համակարգեր: Դա մեծ դժվարություններ Է ստեղծում»,- հավելել Է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am