Դավիթ Սահակյանը նշանակվել է ԿԳ փոխնախարար

17:33, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ  Դավիթ Սահակյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:  

Դավիթ Սահակյանը մինչ այս զբաղեցնում էր «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:  


© 2009 ARMENPRESS.am