Հայաստանում բնակվող սիրիահայերի մեծ մասը Հալեպի ազատագրումից հետո Սիրիա վերադառնալու պատրաստակամություն է հայտնել

16:35, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ ողջ համայնքը անհամբերությամբ եւ մեծ ոգեւորությամբ  սպասում է Հալեպի ազատագրման մասին լուրին: «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ լագրողների հետ հանդիպմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հալեպի ազատագրումից հետո սիրիահայ մեր հայրենակիցների մեծ մասը կվերադառնա Սիրիա` տեր կանգնելու իր ունեցվածքին, ոմանք էլ կմնան հայրենիքում եւ կամուրջ կհանդիսանան Հայաստանի եւ Սիրիայի միջեւ:

«Մենք շարունակում ենք օգնել սիրիահայ մեր հայրենակիցներին թե Սիրիայում, եւ թե Հայաստանում: Նրանք շատ կարիքներ ունեն եւ պարզ է, որ դրանք ամբողջությամբ չեն կարող բավարարվել»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ սիրիահայերը Սիրիայում կայացած մարդիկ էին, ապրում էին բավական լավ պայմաններում: «Նրանք այստեղ ամեն ինչ սկսում են զրոյից: Մեկին չի գոհացնում իր աշխատանքը, մեկը չի կարողանում հարմարվել միջավայրին: Այսօր Հյուսիսային պողոտայում ապրող սիրիահայը եւս դժգոհ է: Պատկերացնո՞ւմ եք, եթե նա այսօր Հյուսիսային պողոտայում է բնակվում, երեկ Սիրիայում ինչ պայմաններ ուներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց Հրանուշ Հակոբյանը:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am