Լավրովը եւ Քերին դեմ առ դեմ հանդիպում են անցկացնում Համբուրգում

15:53, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում են անցկացնում գերմանական Համբուրգում, որտեղ դեկտեմբերի 8-ին բացվել Է ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները զրուցում են «դեմ առ դեմ»:

Ռուս եւ ամերիկացի դիվանագետները Սիրիայի խնդրի շուրջ հանդիպում են անցկացրել նախօրյակին: Դրա ավարտից հետո Քերին լրագրողներին հայտնել Է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել Հալեպի իրադրության շուրջ եւ պայմանավորվել են այդ թեմայի քննարկումը շարունակել դեկտեմբերի 8-ին:


© 2009 ARMENPRESS.am