Թրամփն ամերիկացիների հետ աննախադեպ երկխոսություն Է վարում սոցցանցերում. Twitter-ի ղեկավար

15:10, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Twitter սոցիալական ցանցի օգտագործումն աննախադեպ բնույթ Է կրում եւ նրան հնարավորություն Է ընձեռում շարունակել ուղղակի երկխոսությունն ամբողջ ամերիկյան հասարակության հետ: Ինչպես հաղորդել Է USA Today թերթը, այս կարծիքը հայտնել Է Twitter ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեք Դորսին, որը ելույթ Է ունեցել Սան Ֆրանցիսկոյում  թվային տեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

«Ընտրյալ նախագահն օգտվում Է մեր ծառայություններից այլ մարդկանց հետ շփումներ ունենալու համար, եւ դա յուրաքանչյուրին թույլ Է տալիս իմանալ, թե նա ինչ Է մտածում այդ պահին: Իմ կարծիքով՝ դա հետաքրքիր Է»,- ասել Է Դորսին:

«Առաջ ես նման բան երբեք չեմ տեսել,- շարունակել Է Դորսին:- Մենք որոշակիորեն ընթանում ենք դիպի նոր աշխարհ, որտեղ ամեն ինչ աչքի առաջ Է, եւ յուրաքանչյուրը կարող Է տեսնել եւ քննարկել դա իրական ժամանակի ռեժիմով»: Մասնագետը խոստովանել Է, որ առայժ չգիտի, թե «այդ ամենն ուր կտանի մեզ», բայց ամեն դեպքում գործընթացը գրավիչ տեսք ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am