Վթարի է ենթարկվել Վիգեն Սարգսյանին սպասարկող մեքենաներից մեկը. մահացել են վարորդն ու անվտանգության աշխատակիցը

14:23, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենաներից մեկը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում շրջվել է ձորը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Ալթունյանը, պատահարի հետեւանքով զոհվել են վարորդ Արմեն Լուսիկյանն ու անվտանգության աշխատակից Ալեքսանդր Սիմոնյանը: «Երկու զոհերն էլ պայմանագրային զինծառայողներ էին: Ճշտվում է` եղե՞լ են արդյոք մեքենայում այլ անձինք: Վիգեն Սարգսյանը մեքենայում չի եղել»,-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am