Արցախի նախագահը հանդիպել է տարածքային կառավարման ոլորտի պատասխանատուների հետ

12:22, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել տարածքային կառավարման ոլորտի պատասխանատուների եւ վարչակազմերի ղեկավարների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


© 2009 ARMENPRESS.am