Հռոմի պապի կարծիքով՝ ներկայում Եվրոպան իսկական առաջնորդների կարիք ունի

17:36, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում Է, որ այժմ Եվրոպային չեն բավականացնում իսկական առաջնորդները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել Է Terito կաթոլիկ շաբաթաթերթում հրապարակված հարցազրույցում:

«Պատերազմ այլեւս երբեք չպետք Է լինի» հայտարարությունը Եվրոպան արել Է ամենայն անկեղծությամբ: Այն անկեղծորեն ասել են (Ռոբեր) Շումանը, (Ալչիդե) Դե Գասպերին, (Դուայթ) Էյգենհաուերը: Բայց այսօր առաջնորդներն անհետացել են: Եվրոպային առաջնորդներ են հարկավոր, ղեկավարներ, ովքեր առաջ են ընթանում»,- ասել Է քահանայապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am