Պակիստանում ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 47 մարդ

16:44, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնաթիռ Է կործանվել Պակիստանի Խավելիան քաղաքի մերձակայքում, ինչի հետեւանքով զոհվել Է 47 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Pakistan թերթը:

Հրատարակության տվյալներով՝ օդանավում եղել են 42 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամներ:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ ինքնաթիռը կորել Է ռադարներից:

Օդանավը Չիթրալ քաղաքից մեկնել Էր տեղական ժամանակով ժամը 15:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:30-ին) եւ պետք Է Իսլամաբադում վայրԷջք կատարեր ժամը 16:40-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am