Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Նարեկ Ասատրյանը մահացել է

13:58, 29 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Նարեկ Ասատրյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ամիսներ շարունակ բժիշկները պայքարում էին Նարեկի կյանքի համար, սակայն , ցավոք, չհաջողվեց»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նարեկ Ասատրյանն  ականի պայթյունից գլխի շրջանում վնասվածք էր ստացել: Այս ընթացքում նա գիտակցության չէր եկել: 


© 2009 ARMENPRESS.am