Վախճանվել է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսը

11:20, 21 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 20-ին 90 տարեկան հասակում Աթենքի հիվանդանոցում վախճանվել Է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Wahsington Post թերթը: Մահվան պատճառը նշում են թոքաբորբի բարդությունը:

Ստեֆանոպուլոսը Հունաստանը ղեկավարել Է 1985-ից մինչեւ 2005 թվականը, իսկ մինչ այդ տարբեր պաշտոններ Է զբաղեցրել կառավարությունում. եղել Է վարչապետ, առեւտրի նախարար, ներքին գործերի նախարար, աշխատանքի եւ հասարակական ապահովագրության նախարար, ինչպես նաեւ անպորտֆել նախարար: Իշխանության վերջին  տարիներին նա մեծ ժողովրդականություն Էր վայելում ինչպես Հունաստանում, այնպես Էլ արտասահմանում, եւ մինչեւ այժմ համարվում Է երկրի ամենասիրելի ու հարգելի նախագահը:

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am