Օքսֆորդի բառարանն ընտրել Է տարվա բառը

14:00, 16 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի անգլերենի բառարանն ընտրել Է 2016 թվականի բառը, որը դարձել Է «հետճշմարտություն»-ը (post-truth), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

«Երկար բանավեճերից եւ մտորումներից հետո 2016 թվականի բառ Է ընտրվել «հետճշմարտությունը»՝ այսպես են բնորոշվում այն հանգամանքները, որոնցում օբյեկտիվ փաստերն ավելի քիչ են ազդում հասարակական կարծիքի վրա, քան հույզերը կամ անձնական համոզմունքները»,- ասված Է բառարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am