Թուրքիայում ձերբակալվել է Դերսիմի քաղաքապետը

10:59, 16 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձերբակալվել է Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ, Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամ Մեհմեթ Ալի Բուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թունջելիի համաքաղաքապետ Նուրհայաթ Ալթունի տանը խուզարկություն է իրականացվել:

Թունջելիի քաղաքապետի ձերբակալումից ժամեր առաջ ձերբակալվել էր Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, ով ևս DBP անդամ է: Ձերբակալությունն իրականացվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:

Ձերբակալված են նաև քրդամետ DBP համանախագահ Սեբահաթ Թունջելը, ինչպես նաև կուսակցության մի քանի այլ անդամներ ևս: Նրանք բոլորը մեղադրվում է PKK օգտին քարոզչություն անելու մեջ:  


© 2009 ARMENPRESS.am