Կարլսենը և Կարյակինը կրկին ոչ-ոքի խաղացին

10:57, 16 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար ընթացող մրցախաղում կայացել է 4-րդ պարտիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տուրում սպիտակ խաղաքարերով խաղում էր Սերգեյ Կարյակինը: Պարտիայի 94-րդ քայլում կողմերը համաձայնել են ոչ-ոքի արդյունքին: Այժմ գրոսմայստերներն ունեն 2-ական միավոր:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը բաղկացած է 12 պարտիայից և կավարտվի նոյեմբերի 30-ին:


© 2009 ARMENPRESS.am