ՌԴ-ն եւ Իրանը քննարկում են 10 մլրդ դոլարի զենքի ու տեխնիկայի մատակարարումները

13:21, 14 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շահագրգռված Է ռուսական սպառազինությունների եւ տեխնիկայի, այդ թվում Տ-90 տանկերի, հրետանային համակարգերի, ինքնաթիռների եւ ուղղաթիռների մատակարարումների հարցում, պատվերների ընդհանուր թղթապանակը կազմում Է շուրջ 10 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը:

«Այդ բանակցություններն ընթանում են, հիմքն ստեղծված Է, թղթապանակը կազմում Է շուրջ 10 միլիարդ դոլար»,- պատմել Է սենատորը, որը Դաշնության խորհրդի պատվիրակության կազմում գտնվում Է Իրանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am