Հենրի Քիսինջերը չԷր սպասում Թրամփի հաղթանակը եւ այն «հեղափոխություն» Է համարում

13:08, 14 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հանրապետական Հենրի Քիսինջերը չԷր սպասում իր կուսակից Դոնալդ Թրամփի հաղթանակը վերջերս ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում եւ այն համարում Է «ներքին հեղափոխություն», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես կարծում Էի, թե կշահի Քլինթոնը»,- խոստովանել Է նախկին պետքարտուղարը եւ ԱՄՆ-ի նախագահի օգնականը The Atlantic հանդեսի դեկտեմբերի համարում հրապարակված հարցազրույցում:    

Այն հարցին, թե իր կարծիքով, ինչպես կարող Է ԱՄՆ-ում կայացած քվեարկությանն արձագանքել Չինաստանը, Քիսինջերը պատասխանել Է. «Ես միանգամյան համոզված եմ, որ Չինաստանի արձագանքը կհանգի հետագա գործողությունների՝ իր ունեցած տարբերակների ուսումնասիրման: Կասկած ունեմ, որ այդպիսին կլինի նաեւ Ռուսաստանի արձագանքը»:

Ընդհանրապես, նրա կարծիքով՝ արժմ աշխարհում կսկսվի Է ԱՄՆ-ում ուժերի նոր դասավորության «տենդագին ուսումնասիրությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am